շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր վթար՝ Ազատության պողոտայում․ բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata ավտոմեքենաները

Խոշոր վթար՝ Ազատության պողոտայում․ բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata ավտոմեքենաները

Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
 
Ժամը 22։30-ի սահմաններում Լամբադա կամրջից դեպի Ազատության պողոտայի սկզբնամասում բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ 

Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։ Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։  

  • Կիսվել: