շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը․ կա վիրավոր

Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը․ կա վիրավոր

Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Զոհրաբ Մխիթարյանի վարած «KamAZ» մակնիշի և 33-ամյա Գևորգ Ինջիղուլյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Գ․ Ինջիղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նախնական տեղեկություններով «Ford Transit»-ը բախվել է քարով բարձված «KamAZ» հետնամասին:

  • Կիսվել: