Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհին. կա տուժած
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Զովունի-Երևան ավտոճանապարհի Արեվաբաց ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «BMW» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով «Kia»-ն առաջ է ընթացել և բախվել է նշված ռեստորանային համալիրի դիմաց կայանված «Lexus», «Mazda», «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «BMW»-ի և «Kia»-ի վարորդների, ինչպես նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։