չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. «Ջոս» ակումբի մոտ բախվել են Toyota Land Cruiser-ը, Toyota Camry-ն, Mercedes-ն ու Opel Corsa-ն

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. «Ջոս» ակումբի մոտ բախվել են Toyota Land Cruiser-ը, Toyota Camry-ն, Mercedes-ն ու Opel Corsa-ն

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Ջոս» ակումբի դիմաց, բախվել են 58-ամյա Վարդան Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, 28-ամյա Հարություն Հարությունյանի վարած Toyota Camry մակնիշի, 41-ամյա Անահիտ Խաչատրյանի վարած Mercedes C180 մակնիշի և 21-ամյա Սամվել Ղազարյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է Toyota Camry-ին, վերջինս առաջ է ընթացել ու բախվել կայանված Mercedes-ին, ապա բախվել  Toyota Land Cruiser-ին։

  • Կիսվել: