ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խոշոր կարկուտ՝ Լոռիում, համայնքներից մեկում վնասվել է բերքի մոտ 90 տոկոսը

Խոշոր կարկուտ՝ Լոռիում, համայնքներից մեկում վնասվել է բերքի մոտ 90 տոկոսը

Լոռու մարզում նախօրեին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է Սպիտակ համայնքի Արևաշող վարչական բնակավայրի բերքի մոտ 90 տոկոսը:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արևաշողի վարչական ղեկավար Պերճ Պապիկյանը՝ նշելով, որ մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել տնամերձ հողատարածքները, պտուղ բանջարեղենն ու ցանքատարածությունները:

Վարչական ղեկավարի խոսքով` ստեղծվել է հանձնաժողով, ներկայացվելու է մարզպետարան՝ հնարավոր փոխհատուցման ակնկալիքով:

Կեսօրից հետո տեղացած կարկուտը ավելի շատ վնաս է պատճառել Սպիտակի տարածաշրջանի համայնքներին:

 

  • Կիսվել: