կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում. Չորաթանի տներից մեկ վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում. Չորաթանի տներից մեկ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան բնակավայրում տուն է վառվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Մովսեսի հենակետի ջրատարը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Պարեկները ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ պայքարում էին կրակի տարածման դեմ։

Հրշեջները մեկուսացրել են կրակը, ապա մարել այն։ Տունն ամբողջությամբ այրվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են հրդեհի հանգամանքներն ու տան սեփականատիրոջ ինքնությունը։

  • Կիսվել: