չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինանյութի խանութի տանիքում (մոտ 240 քմ), որն օգտագործվում է որպես պահեստային մաս։ 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 21։01-ին: Այրվել են տանիքի և երկրորդ հարկի առաստաղի փայտե կառուցատարրերը, ջերմահարվել են թիթեղյա ծածկը (մոտ 400 քմ), տանիքում պահեստավորած կենցաղային իրեր և կախովի առաստաղի ջերմամեկուսիչ շերտը։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 ավտոաշտարակ և համայնքապետարանի 2 ջրատար։

  • Կիսվել: