շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոշոր հրդեհ՝ Եղեգնաձորում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ Եղեգնաձորում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 01:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նոր Ավան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել են տան տանիքի թիթեղյա ծածկի (72 քմ) փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ եւ տանիքի տակ գտնվող կենցաղային իրեր:

  • Կիսվել: