շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր հրդեհ Դիլիջանում. վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ Դիլիջանում. վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում վագոն-տնակ է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Դեպքի վայր են ժամանել ՓԾ Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրդեհը բռնկվել է Շամախյան փողոցի թիվ 158 հասցեում՝ Արմեն Ամոյանին պատկանող վագոն տնակում. այն ամբողջությամբ այրվել է, ինչպես նաև վնասվել է վագոն-տնակի մոտ կայանված UAZ մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է Արմեն Մելիքյանին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: