ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշոր չափի գողություն՝ Երևանում. հափշտակել են մոտ 20 հազար դոլարին համարժեք գումար ու ոսկյա զարդեր

Խոշոր չափի գողություն՝ Երևանում. հափշտակել են մոտ 20 հազար դոլարին համարժեք գումար ու ոսկյա զարդեր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։ Այդ օրը, ժամը 17։00-ից մինչև 22;00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու օգտագործմամբ բացել են նշված բնակարանի դուռը, մտել տուն և ննջարանից և մեկ այլ սենյակից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։

Կայքի տեղեկություններով՝ տանտիրոջը պատճառվել է մոտ 20 հազար դոլարի վնաս։ Վարկածներից մեկն այն է, որ տունը թալանողը կամ թալանողները լավ իմացել են տուժածների՝ տանից բացակայելու մասին և իմացել են նաև, թե որտեղ է գտնվում գողոնը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում

  • Կիսվել: