ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. 39-ամյա իրանցին բեռնատար կցորդիչով հայտնվել է ձորում

Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. 39-ամյա իրանցին բեռնատար կցորդիչով հայտնվել է ձորում

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Կայվան Բիզհանվադինն իր վարած Reno մակնիշի բեռնատար կցորդիչով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Սաիդ Վեռեժկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: