երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Ford» բեռնատարի անիվը վնասվել է և ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Ford» բեռնատարի անիվը վնասվել է և ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «M6»՝ Շնող-Քարկոփ 2 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արամ Ն․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների առջևի աջ անիվը վնասվելու հետևանքով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ուղևոր, Երևանի բնակիչ 28-ամյա Անդրանիկ Ս․-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով ավագ տեսուչ Ա․ Մոսինյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: