երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են ЗИЛ-ն ու Ford Transit-ը

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են ЗИЛ-ն ու Ford Transit-ը

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Նվեր Բեգլարյանի վարած ЗИЛ մակնիշի և Հարություն Սրապիոնյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի, պարեկներ Արմեն Ապինյանի, Հազկերտ Մելքոնյանի գլխավորությամբ: Վթարի փաստով պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը:

  • Կիսվել: