չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են «Opel»-ն ու «Ucom»-ի վիլիսը. վիրավորներից մեկն անչափահաս է. վիլիսի վարորդը եղել է ոչ սթափ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են «Opel»-ն ու «Ucom»-ի վիլիսը. վիրավորներից մեկն անչափահաս է. վիլիսի վարորդը եղել է ոչ սթափ

Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ավագյանի վարած «ՈւԱԶ» և 49-ամյա Սերյոժա Դարբինյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Ավագյանի ուղևոր Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Քոսակյանը և Ս. Դարբինյանի ուղևոր Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ավետ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախաարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Հայրապետյանը, կրտսեր պարեկ Հայկ Հովհաննիսյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանոիթյան բաժանմունքի տեսուչ Ֆրանգյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «ՈւԱԶ»-ի վարորդ Կ. Ավագյանը եղել է ոչ սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է «Ucom» ընկերությունում:  

  • Կիսվել: