Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Shacman» բեռնատարն ու «Ford»-ը. վերջինն էլ բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Ford» և «Shacman» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի գրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գոռ Ավետիսյանն ու պարեկ Խաչատուր Միրզոյանը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պազվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Ford»-ն էլ հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին՝ կոտրելով մի քանիսը:


