հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում. Opel-ը բախվել է ծառին, ինչից հետո հրդեհ է բռնկվել. կա վիրավոր

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում. Opel-ը բախվել է ծառին, ինչից հետո հրդեհ է բռնկվել. կա վիրավոր

Փետրվարի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ստեփանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել է  ծառին։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել,իսկ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: