երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում․  բախվել են Mercedes-ը և Opel-ը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում․  բախվել են Mercedes-ը և Opel-ը․ կան վիրավորներ

Այսօր` փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11․00-ի սահմաններում Արտաշիսյան-Շիրակի փողոցների՝ ժողովրդին հայտնի «Յուղերի խաչմերուկում» բախվել են Mercedes և Օպել մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը․ բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը հայտնվել է հետիոտնային անցման վրա։

  • Կիսվել: