շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է ջրափոսի մեջ ու բախվել կայանված «Honda Accord»-ին

Խոշոր ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է ջրափոսի մեջ ու բախվել կայանված «Honda Accord»-ին

Մայիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Վարդանյանը, իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում, ճանապարհին եղած ջրափոսի պատճառով, բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

  • Կիսվել: