երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ЗИЛ մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճաապարհի 20-րդ կմ հատվածում կողաշրջվել է:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրաանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված վարորդի ընկերները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վարորդն իրենց ասել է, որ վթարի պատճառը եղել է այն որ նրա ավտոմեքենայի առաջ սմետանի  ավտոմեքենան է հայտնվել ու չգիտես ինչ հանգամանքներում վարորդը կողաշրջվել է:

«Հրաշք է, որ մարդկային կորուստ չենք ունեցել: Մեքենայում բարձված ավազը թափվել է, դրա հավաքելը խեր է, իսկ եթե հարմար լինի, վարորդի հետ գնալու ենք  Դադիվանք՝ մոմ վառելու, որ փորձանքից ենք պրծել»:

  • Կիսվել: