երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ-ում բախվել են Երևանի բնակիչներ, 50-ամյա Արմեն Գևորգյանի վարած Opel մակնիշի և 33-ամյա Աշոտ Բասենցյանի վարած Shakman մակնիշի բեռնատարը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Նորայր Թադևոսյանն ու Արմեն Զաքարյանը:   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը:  

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:  

  • Կիսվել: