չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը: Նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված՝ քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնը և զանգվածային տեղահանությունը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

  • Կիսվել: