երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Խլել են աշխատավարձը, սովից մահանում ենք». վարձկանների նոր վկայություններ 44-օրյա պատերազմի մասին

«Խլել են աշխատավարձը, սովից մահանում ենք». վարձկանների նոր վկայություններ 44-օրյա պատերազմի մասին

Թուրքիան ու Ադրբեջանն ազնիվ չեն ոչ միայն թշնամու, այլև դաշնակիցների հետ: Սիրիացի վարձկաներին արցախյան պատերազմում ներգրավելով՝ նրանք միջազգային քրեական հանցագործություն թույլ տալուց զատ, նաև պարզապես խաբել են հենց այդ վարձկաններին: Մի մասին որպես թնադանոթի միս են օգտագործել, ողջ մնացածներին էլ հրաժարվում են վճարել այն կոպեկները, որոնց դիմաց հրավիրել էին սեփական կյանքը վտանգելու:

Ահաբեկիչների թվի մասին տարբեր հրապարակումներ կան, հիմնականում խոսվում է արաբ՝ 2000-ից մի քիչ ավելի մարդու մասին: Նրանց վճարելը Ալիևի ու Էրդողանի ռեժիմների համար վայրկյանների հարց է, պարզապես տեսակի խնդիր է:

  • Կիսվել: