Խիստ դատապարտում եմ. երգիչ Արամեն՝ ըմբիշ Ամոյանի վերաբերյալ
Երգիչ Արամեն իր էջում անդրադարձել է Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Ռոման Ամրոյանի՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելուն։
Նա, մասնավորապես, գրել է․
«Ես խիստ դատապարտում եմ նման գործողությունները աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին, այդ թվում՝ նաև թշնամի հակառակորդներին:
Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի։
Հավելեմ՝ Սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել»:



