ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիմեք ԿԳՄՍ և ոստիկանություն․ Ջուլֆալակյանը՝ Ամրոյանին ասֆալտին փռելու մասին

Դիմեք ԿԳՄՍ և ոստիկանություն․ Ջուլֆալակյանը՝ Ամրոյանին ասֆալտին փռելու մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Ռոման Ամրոյանի՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելուն։

Նա, մասնավորապես, նշել է․

<Հարգելի՛ քաղաքացիներ,

համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում...)։

Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։

Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից, որպես սպորտի ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից։

հ.գ. անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը>։

 

  • Կիսվել: