չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կհայտարարվի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութ

Կհայտարարվի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 5-ին քննարկվել է «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՌՀ-ից:

Հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուների համաձայնությունը՝ Հանձնաժողովը որոշել է հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.

  1. Մարկ Գրիգորյան` բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, բազմաթիվ գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն,
  2. Սոնա Հովհաննիսյան՝ արվեստագետ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր,
  3. Անահիտ Աստոյան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, գիտական աշխատությունների և բազմաթիվ գրքերի հեղինակ (ուսումնասիրության ոլորտը՝ Հայոց ցեղասպանություն, արևմտահայերի գործունեությունը Օսմանյան կայսրության զինված ուժերում, վարչական համակարգում, տնտեսական և մշակութային կյանքում),
  4. Էմին Թորոսյան՝ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն,
  5. Նաղաշ Մարտիրոսյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան։

  • Կիսվել: