հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կհաշվարկվի Արծվանիկի պոչամբարի վթարից շրջակա միջավայրին հասցված վնասը

Կհաշվարկվի Արծվանիկի պոչամբարի վթարից շրջակա միջավայրին հասցված վնասը

Այսօր վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարը, որի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ, վերացվել է։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:

Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:

Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

 

  • Կիսվել: