ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է». Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է՝ ինչպես օգտվել նոր վերելակներից (տեսանյութ)

«Խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է». Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է՝ ինչպես օգտվել նոր վերելակներից (տեսանյութ)

Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ փոխեց: Որպեսզի դրանք երկար ու անխափան աշխատեն, պետք է ճիշտ շահագործվեն: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը և հրապարակել տեսանյութ, որտեղ ցուցադրվում է՝ ինչպես օգտվել նոր վերելակներից:

«Խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է:

Դիմակներ, կոնֆետի թղթեր, ծխախոտի մնացորդներ. բնակիչները վերելակի հորանը, երբեմն էլ՝ բուն խցիկը որոշ տեղերում օգտագործում են որպես աղբամուղ:

Վերելակները շենքերի բնակիչների ընդհանուր սեփականությունն են ու հենց նրանք են պատասխանատու իրենց գույքի համար:

Նոր, թե հին, եթե վերելակը չի աշխատում պետք է դիմել համատիրություն»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: