շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով․ Մանե Թանդիլյան

Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մայիսի 9-ի կապակցությամբ։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

 

«Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության օրն է...հաղթանակ, որի համար մեր ժողովուրդը մղեց իր հերոսական ու փառահեղ պայքարը....խաղաղություն, որը դարձավ հայ մարդու կյանքի, գոյատևման և ապրելու նպատակը։

 

Այս օրը ծանրակշիռ ապացույց է այն բանի, որ սեփական ուժերի վրա հույս դնելով, մեր մեջ պայքարի ուժ գտնելով և այդ գաղափարական պայքարը տանելով է հնարավոր պաշտպանել մեր հողում հայ մնալու և հայկական ապրելու իրավունքը, որից այսօր մեզ փորձում են զրկել։

 

Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով…ավելի ուժեղ, ավելի հաստատակամ, ավելի անկոտրում։

Խաղաղության և հաղթանակի համար պայքարը շարունակվում է այսօր և դեռ պիտի շարունակվի այնքան, քանի դեռ հայ ժողովուրդն ինչպես 78 և 31 տարի առաջ, այնպես էլ այսօր, իր ազատատենչ ոգով ու սխրանքների գնալու հաստատակամությամբ չի կանգնեցնի բարբարոսությունը, էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը:

Նորանոր հաղթանակների ձգտումը, միասնականությունն ու սեփական ուժերին ապավինումն են լինելու մեր շարունակվող պայքարի գաղափարական հանգրվանն ու նոր հաղթանակների կերտման արդար ուղին»։

  • Կիսվել: