կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խ․Աբովյանի անվան դպրոցի մոտակայքում այրվել է կայանած ավտոմեքենա

Խ․Աբովյանի անվան դպրոցի մոտակայքում այրվել է կայանած ավտոմեքենա

Դեկտեմբերի 12-ին, ժամը 06։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցում՝ Խ․Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մոտակայքում, այրվում է կայանած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։12-ին, մարվել՝ 06։37-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․Պ․, ծնված 1969 թ․)։

  • Կիսվել: