կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԿԳՄՍՆ-ն խորհրդատվական հանդիպում է կազմակերպում նախադպրոցական ծրագրեր և ծառայություններ իրականացնող հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ

ԿԳՄՍՆ-ն խորհրդատվական հանդիպում է կազմակերպում նախադպրոցական ծրագրեր և ծառայություններ իրականացնող հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախադպրոցական կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող հաստատություններին լիցենզավորման գործընթացի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալու նպատակով դեկտեմբերի 15-ին կազմակերպում է հանդիպում՝ հաստատությունների ներկայացուցիչների համար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպումը տեղի կունենա  Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում (հասցե՝ ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 7 շենք) և կմեկնարկի ժամը 14:30-ին: Հանդիպումը բաց է բոլոր ցանկացողների համար:

Նախարարության լիազոր ներկայացուցիչները կպատասխանեն հանդիպմանը մասնակից կազմակերպությունների բարձրացրած հարցերին, կներկայացնեն պարզաբանումներ պահանջվող փաստաթղթերի, կրթական ծրագրերի փորձաքննության և այլ հարցերի վերաբերյալ:

Հիշեցնենք՝  ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական: Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են նմանօրինակ ծառայություններ, պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն. փորձաքննությամբ հաստատվելուց հետո դրանք կկարողանան դիմել լիցենզավորման:

Նշենք, որ ներկայում Հայաստանում գործում են ավելի քան 300 կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան ներքո, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային) և նախադպրոցական ծառայություններ:

  • Կիսվել: