հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ԿԳՄՍ փոխնախարարը՝ Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգի փոփոխության մասին

ԿԳՄՍ փոխնախարարը՝ Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգի փոփոխության մասին

Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝ վերածելով դրամաշնորհային ծրագրի, որը կխրախուսի մանկավարժների և կրթության կառավարիչների շրջանում նորարարությունը, նոր ծրագրեր և գաղափարներ ներկայացնելը, պետության աջակցությամբ դրանք իրականացնելը՝ ի շահ կրթության զարգացման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Մրցույթը կհայտարարվի առաջիկայում, այժմ ձևավորվում է մրցութային հանձնաժողովի կազմը, որում պետք է ներառվեն նաև ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այս հանձնաժողովն է որոշելու հաղթող ծրագրերը։

Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: