ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մխչյանի և Մերձավանի դպրոցներում տեղի ունեցած դեպքերին
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով քաղաքացիների տեսահարցերին, անդրադարձավ Մխչյանի և Մերձավանի դպրոցների հայտնի դեպքերին:
Նա, մասնավորապես, նշեց. «Ես այցելել եմ երկու դպրոց, առանց տեսախցիկների հանդիպել եմ աշխատակիցների հետ: Մխչյանի պարագայում փորձել եմ բազմաշերտ նաև հասկանալ իրավիճակը, և մենք այստեղ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք, և նշել եմ, որ մեր դիրքորոշումն է, որ դպրոցի կողմից թերացումները հետևանքներ են ունենալու: Արդեն իսկ տնօրենը աշխատանքից ազատված է, մնացած բոլոր հարցերով էլ, համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներով, կարծում եմ՝ որոշումներ կլինեն:
Ինչ վերաբերում է Մերձավանին, այստեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի սեպտեմբերից դպրոցում աշխատանքային մթնոլորտը լինի՝ կրթական գործունեությանը նպաստող: Այստեղ էլ ունենք պաշտոնակատարի փոփոխություն, և անհրաժեշտ բոլոր քայլերը իրականացվելու են: Մեկ բան ակնհայտ է. այն, ինչ տեղի է ունեցել, չպետք է կրկնվի»: