Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-31-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։