կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Կես ժամ ժամանակ եմ տալիս, չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ. Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին

Կես ժամ ժամանակ եմ տալիս, չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ. Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին

Կամ իրենք են իջնում, կամ մենք ենք բարձրանում: Այս մասին այսօր ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը, ով մինչ այդ պահանջել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իջնի եւ պարզաբանումներ ներկայացնի ժողովրդին:

«Կես ժամ ժամանակ եմ տալիս այս մարդկանց, կամ իջնում են ներքեւ, կամ մենք լրագրողներով բարձրանում ենք վերեւ: Հստակ ասում եմ, եթե չեք ուզում որեւէ շարժ լինի խելոք կիջնեք ներքեւ: Եթե ուզում եք, ստացվում է, որ դուք հրահրում եք, պատասխանատվությունը ձեզ վրա է: Ուզում եք 7 հազար բերետավոր բերեք, կապ չունի, մենք պետք է բարձրանանք վերեւ: Այնպես որ որոշեք՝ ինչ եք անում: Եթե որոշեցիք խոչնդոտել, դրա համար էլ եք դուք կրելու ողջ պատասխանատվությունը»,- հայտարարեց նա:

  • Կիսվել: