կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կենտրոնում ապօրինի և ինքնակամ ցանկապատված տարածքները վերադարձվել են համայնքին

Կենտրոնում ապօրինի և ինքնակամ ցանկապատված տարածքները վերադարձվել են համայնքին

«Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զավարյան 64, Քաջազնունի 10 և Երվանդ Քոչար 15 շենքերի բակային տարածքներում կազմակերպված աշխատանքային ստուգայցի և դրան հաջորդած բնակիչների հետ ժողովի արդյունքը չուշացավ։

Ապօրինի և ինքնակամ ցանկապատված բակային հողատարածքները վերադարձվեցին համայնքին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, որոշ հասցեներում նաև բնակիչների համատեղ ուժերով։ Իրականացվող գործընթացը շարունակվելու է, նշված հատվածները բարեկարգվելու են և օգտագործվելու են ըստ նշանակության»,- այս մասին ասվում է Կենտրոն վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակման մեջ։ 

  • Կիսվել: