կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Կենտրոն վարչական շրջանի 28 փողոցների բոլոր օդային էլեկտրական լարերը հանվելու են և մտցվելու են գետնի տակ

Կենտրոն վարչական շրջանի 28 փողոցների բոլոր օդային էլեկտրական լարերը հանվելու են և մտցվելու են գետնի տակ

Կենտրոն վարչական շրջանի 28 փողոցների բոլոր օդային էլեկտրական լարերը հանվելու են և մտցվելու են գետնի տակ։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ գույքագրվել են բոլոր էլեկտրական լարերը։ Հրավիրվել են համատիրությունների ղեկավարները և հանձնարարվել է ապամոնտաժել բոլոր լարերը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ համագործակցելով»,- ասաց Արեյանը։

Ներկայումս ընթանում է  Ամիրյան փողոցի էլեկտրական լարերի գետնանցման գործընթացը։

  • Կիսվել: