շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում արձանագրել է խախտումների նվազում

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում արձանագրել է խախտումների նվազում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել  մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտման դեպքեր չեն հայտնաբերվել:

Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում շուրջ երեք տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամաբ իրականացված դիտարկման արդյունքում հայտնաբերվել է սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու մեկ դեպք, որի հիմքով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում արձանագրված այլ թերությունների վերաբերյալ իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի  գործունեության նկատմամբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են նաև հանգստայան օրերի։

  • Կիսվել: