երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կենդանուն կրակելուց հետո անզգուշությամբ վնասել էր նաև իրեն

Կենդանուն կրակելուց հետո անզգուշությամբ վնասել էր նաև իրեն

Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ որսի ժամանակ իր հրացանով ինքն իրեն անզգուշությամբ վնասել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա 47-ամյա ընկերոջ հետ իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ իրենց խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու: Հանդամասում նկատել են փորսուղի, և ինքը իր որսորդական երկփողանի ողորկափող հրացանից կրակել է կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը իր կողմը պարզած, խզակոթով խփել և սատկեցրել է, սակայն հարվածից ինքնակրակոց է եղել, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Նույնաբովանդակ տեղեկություններ է հայտնել նաև 47-ամյա տղամարդը: «ՎԱԶ-2121»-ը, հրացանը և սատկած փորսուղը հայտնաբերվել են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին:

  • Կիսվել: