հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կենդանասերներն իրենց շների հետ բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ

Կենդանասերներն իրենց շների հետ բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ

Կենդանասերներն իրենց շների հետ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ. նրանք բողոքում են շների սպանդի դեմ, որ տեղի էր ունեցել Հրազդան քաղաքում:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ցուցադրեց որսորդական հրացանի գնդակ, որ իր ասելով հանել է շան գլխի միջից. «Մենք ռենտգենը կտրամադրենք լրատվամիջոցներին, ինչպես նաեւ սպանդից կադրեր, արյունլվիկ շների կադրեր»:

Նրանք նաեւ բերել էին կրակոցներից սատկած շան մարմինը:

Կենդանասերները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, մինչեւ դատախազությունից որեւէ մեկը չիջնի եւ բացատրություն չտա:

 

  • Կիսվել: