երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կենդանաբանական այգու տեղափոխումը սխալ որոշում է. կան կենդանիներ, որոնք պետք է սարերի վրա ապրեն. այգու նախկին աշխատակից

Կենդանաբանական այգու տեղափոխումը սխալ որոշում է. կան կենդանիներ, որոնք պետք է սարերի վրա ապրեն. այգու նախկին աշխատակից

Կենդանաբանական այգու տեղափոխումը սխալ որոշում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը:

Նշենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է, որ Երեւանում՝ «Երեւան պարկին» հարակից տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի։ «Ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու` նոր ֆորմատով, կենդանիների համար ավելի լավ պայմաններով»,- ասել է Ավինյանը։

«Այդ որոշումը վատ եմ գնահատում: Այդ մասին խոսակցություններ դեռ վաղուց էին պտտվում: Տարածքում խոսակցություններ կային, որ պետք է բարձրահարկ շենքեր կառուցվեն: Իրականում կենդանաբանական այգու ռելիեֆը, վայրը շատ ճիշտ է ընտրված: Որտեղ որ ուզում են տեղափոխել, շատ սխալ որոշում է: Կան կենդանիներ, որոնք պետք է սարերի վրա ապրեն, ներկայիս այգում դրանք պահպանված են, իսկ այնտեղ՝ ոչ»,- նշեց նախկին աշխատակիցը:

Անուշ Ռաֆայելյանի խոսքով՝ որոշ ժամանակ առաջ այգու կենդանիների սպանդ էր իրականացվում, որովհետեւ, ըստ նրա, ինչքան քիչ կենդանիներ լինեին, այնքան ավելի հեշտ կլիներ նրանց տեղափոխումը.

«Այն սպանդը, որը կատարվում էր, դա մտածված էր, որովհետեւ ինչքան քիչ կենդանիներ լինեն, այնքան քիչ խնդիր կլինեն: Հիմա եթե տեղափոխեն, Կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը սարսափելի նվազել է, տեղափոխելու համար դա շատ հեշտ է»:

  • Կիսվել: