երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կենդանաբանական այգին պարզաբանում է, թե ինչու է այգու ուղտը վատ վիճակում գտնվում

Կենդանաբանական այգին պարզաբանում է, թե ինչու է այգու ուղտը վատ վիճակում գտնվում

Հաճախ այցելուների կողմից հնչում են կարծիքներ, որ Կենդանաբանական այգու ուղտը վատ վիճակում է, անխնամ է: Այս մասին գրում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը․

 <<Այնինչ կենդանին մազաթափության շրջանում է, որը համընկնում է ապրիլ, մայիս, հունիս ամիսներին:

 Դա բնական երևույթ է, ինչպես շատ այլ կենդանիների մոտ:

 Կենդանաբանական այգու ուղտը երկսապատավոր է: Ծնվել է մեր կենդանաբանական այգում՝ Սահարա և Ֆլորա անունով ուղտերի սերունդն է: 11 տարեկան է: Ուտում է չորացած խոտ, որոշակի քանակությամբ համակցված կեր և բանջարեղեն>>։

  • Կիսվել: