շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կենդանաբանական այգու կենդանատեսակները համալրվել են

Կենդանաբանական այգու կենդանատեսակները համալրվել են

Կենդանաբանական այգու կենդանատեսակները համալրվեցին: Այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարներ Արամ և Մարիաննա Առաքելյանների հովանավորությամբ հունիսի 1-ին ընդառաջ այգին ձեռք բերեց 3 աֆրիկյան ջայլամ: Այգու նոր բնակիչներն արդեն հարմարվում են իրենց նոր ազատավանդակին:

Ի դեպ, Առաքելյանների ընտանիքը նաև Կենդանաբանական այգու կլինիկայի գործարկմանն է մեծ ներդրում ունեցել. ԱՄՆ-ից շուտով Հայաստան կհասնեն մեծաթիվ սարքավորումներ, այդ թվում ախտահանող, մանրէաբանական, վիրահատական և այլն։

Կենդանաբանական այգին բարերարներին շնորհակալություն է հայտնում շարունակական աջակցության համար։

 

  • Կիսվել: