կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Աղջիկ» է ծնվել. Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքը համալրվել է (Տեսանյութ)

«Աղջիկ» է ծնվել. Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքը համալրվել է (Տեսանյութ)

Կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել։ Հունիսի 10-ին ծնվել է մեր այգու «մանկապարտեզի» հերթական անդամը։

Այգուց հայտնում են, որ վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ։

«Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա և շուտով կկարողանանք ներկայացնել մեր "աղջնակին" առավել լիարժեք։  Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու»,-ասված է այգու հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հիշեցնում է, որ այգուն  նորածին փոքրիկի հորը' Ամուրին նվիրաբերել է բարեգործ Առաքելյանների ընտանիքը։

  • Կիսվել: