հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կենդանաբանական այգին պետք է պարսպապատվի

Կենդանաբանական այգին պետք է պարսպապատվի

Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նա իր խոսքում նշեց, որ միշտ լինելու է այգու կողքին, օգնելու և օժանդակելու է։ Քաղաքապետի, միջազգային գործընկերների հետ արդեն կան մշակված ծրագրեր, և իր  պաշտոնում լինել չլինելու հարցն էական չէ իր համար, որքան որ հեռանկարային համագործակցությունը քաղաքապետարանի հետ։

Իր ազատման դիմումի մեջ անդրադառնալով այգու կենդանիների վրա շների հարձակումներին՝ տնօրենը նշել էր, որ չի բացառում մարդկային գործոնը: Դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ուներ, Խաչատրյանը պատասխանեց. «Անընդմեջ այդ կենդանիների հանկարծամահ լինելը կամ որոշ կենդանիների նույնիսկ մահացության դեպքերը, որոնք կապված էին հիվանդության կամ ծերության հետ, շահարկվում էին որպես տնօրենի վատ աշխատանք և այլն»:

Խոսելով կենդանիների վրա շների հարձակման մասին՝ այգու տնօրենը հույս հայտնեց, որ դա գուցե առիթ կլինի, որ կենդանաբանական այգին պարսիպ ունենա. «Եթե դա նույնիսկ իմ հրաժարականն արժենա»։

  • Կիսվել: