հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է միջնակարգ դպրոց։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից՝ նշելով, որ ՀՀ կառավարության  ֆինանսավորմամբ կառուցված դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։

«Պետական ներդրումը կազմում է 2.5 միլիարդ դրամ»,-տեղեկացնում են ՀՏԶՀ-ից։

 

  • Կիսվել: