Կեղծ հաղորդագրություն է տարածվում. որևէ տվյալ մի՛ փոխանցեք
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է քաղաքացիներին՝ տարածվում է կեղծ հաղորդագրություն:
«Պետք չէ հավատալ ու որևէ տվյալ փոխանցել։ Կեղծիք է»,- ասված է գործակալության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Այս թեմային է անդրադարձել նաև տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ գրելով.
«Սա լավ բան չէ։ Արգելափակեք ու վերջ»։



