երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

Կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին՝ ժամը 11.00-17.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Օդանավակայան-1», «Սեվերսկի», «Ավտոկայան», «Ավզնոց», «Բանկի բանավան», «Նոր Առափի» և «Մեծ Բերդ» թաղամասերի, Շահումյան, Սունդուկյան, Աղյուսի, Աթարբեկյան, Կարսի, Տեր-Գաբրիելյան, Օզանյան և Լալայան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: