Կազմակեպվել է հանդիպում նոր դասագրքերի հեղինակների հետ, քննարկվել են արձագանքները․ մանրամասնում է նախարարը
Ի՞նչ քայլեր և գործողություններ են հաջորդելու 20-ից ավելի ծանրակշիռ գիտնականների մասնագիտական եզրակացությանը, ըստ որի՝ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը ունի համալիր խնդիրներ, չի բավարարում դպրոց ներմուծելու պայմաններին, ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամին ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախարարությունում կազմակեպվել է հանդիպում նոր դասագրքերի հեղինակների հետ, քննարկվել են արձագանքները։ «Այդ արձագանքների հիման վրա անհրաժեշտ լրամշակումներ կարվեն թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, որոնք երկրորդ կիսամյակից հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով։ Ինչ վերաբերում է թղթային տարբերակներին՝ այս պահին կգնանք ներդիրների ճանապարհով՝ նկատված վրիպակներն ու խնդիրները ուղղելու համար, այնուհետև արդեն վերահրատարակության ժամանակ կքննարկենք վերահրատարակության խնդիրը»,-ասաց նա։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մասնագիտական քննարկումներին ուշադիր են, և եկող շաբաթ հանդիպում կլինի մասնագիտական շրջանակի այն ներկայացութիչների հետ, որոնք արտահայտել են իրենց դիտարկումները։


