ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանի, ոլորտի մասնագետների և ծրագրի շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ներկայացվել են 2025-2027թթ. համար Գլոբալ հիմնադրամի նոր դրամաշնորհի հայտի ներկայացումը և դրա հաստատումը, ինչպես նաև Հայաստանին հատկացված դրամաշնորհային միջոցների` ըստ հիվանդությունների միջև բաշխման հաստատումը:

Նշվել է, որ նոր փուլում նախատեսվում են ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված ծրագրեր, այլև առողջապահական համակարգի ամրապնդման բաղադրիչ։

Քննարկվել են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում 2023թ.-ի ընթացքում ծրագրի շրջանակում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև տուբերկուլոզի ուղղությամբ գրանցված ցուցանիշները:
Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են առաջիկա տարիների դրամաշնորհի հայտը:

Նիստին բացակա/առցանց եղանակով միացած անդամների դիրքորոշումը ակնկալվում է առաջիկա օրերի ընթացքում։

  • Կիսվել: