ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայացել է ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ամփոփիչ նիստը

Կայացել է ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ամփոփիչ նիստը

Կայացել է Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նիստին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
«Նիստը վարել է ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մաիլյանը:

Ներածական խոսքով հանդես է եկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Ինեսսա Ասմագուլյանը՝ արդյունավետ աշխատանքային ընթացք մաղթելով ներկաներին։

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հաշվետվություններ դրամաշնորհի ենթաստացող կազմակերպությունների` Թոքաբանության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնների, ինչպես նաև ենթածրագրեր իրականացնող` «Հայկական կարմիր խաչի» ընկերության, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ Ինեսսա Ասմագուլյանը ներկայացրել է ՄՀՀ աշխատանքային խմբերի (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, ՀԻԳ, COVID-19, Վերահսկողություն) վերաբերյալ հաշվետվությունը, հաստատվել է ՄՀՀ 2022-2023 թվականների ծախսերի պլանը։

Նշվում է, որ արցերով և մեկնաբանություններով հանդես են եկել ՄՀՀ հանձնաժողովի անդամներ, հրավիրված մասնագետներ։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է նաև 2021 թվականին ՄՀՀ աշխատաքային խմբերի հետ համատեղ վերանայված և բյուջետավորված 2021-2025 թվականների անցումնային շրջանի և կայունության ապահովման գործողությունների ծրագիրը:

Նիստն ամփոփվել է հարցուպատասխանով։

  • Կիսվել: